«Ազգ» օրաթերթը եւ հրապարակախոս Ռուբեն Բադալյանը ձեռնամուխ են եղել Երեւանում հիմնելու Նապոլեոնյան գրադարան: Այսօր էլ բոլորիս հիշողության մեջ թարմ է ակադեմիկոս երջանկահիշատակ Ռուբեն Զարյանի հիրավի ազգօգուտ ձեռնարկումըՙ Երեւանում ստեղծել Շեքսպիրյան գրադարան: Շնորհիվ Ռուբեն Զարյանի Գիտությունների ազգային ակադեմիայում այժմ կա միջազգային բարձր մակարդակի Շեքսպիրյան գրադարան:
Ինչ խոսք, նման ձեռնարկման իրականացման համար մեկ-երկուսի ջանքերը չափազանց քիչ են: Անհրաժեշտ է Հայաստանի, սփյուռքի հասարակության, մտավորականության աջակցությունը:
Թանկագին հայրենակիցներ, մեր խնդրանքն էՙ օգնեք մեզ Նապոլեոնյան գրադարանի ստեղծման գործում: Այժմ մենք Ռուբեն Բադալյանի անձնական գրադարանից առանձնացրել ենք 13 կտոր գրականություն Նապոլեոն Բոնապարտի մասին: Գրադարանի գրականությունը կլինի բազմալեզու, բազմօրինակ: Յուրաքանչյուր գիրք մատենագիտական մանրամասներով (ինչպես դա արդեն արվում է) կգրանցվի հատուկ մատյանում (մատյանը կնքված է): Անհրաժեշտ մանրամասներով կգրանցվի նվիրատուի անուն-ազգանունը: Առավել հազվագյուտ հրատարակության նվիրատվության պարագայում թերթը հատուկ կնշի այդ մասին:
Խնդրում ենք Հայաստանի, սփյուռքի թերթերին արտատպել մեր խնդրանք-հայտարարությունը:
Խմբագրության հասցենՙ Հանրապետության 47, հեռ. 52 93 53
Ռուբեն Բադալյանի հասցենՙ Երեւան 375062, Թոթովենցի 63(6), բն. 7, հեռ. 64 42 59