«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2001-05-22 | #93, 2001-05-23 | #94, 2001-05-24


ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՊԱԿԱՍՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԿՀԱՏԿԱՑՆԻ ՇՎԵՅՑԱՐԻԱՆ

Վերջերս լուրեր էին շրջում, թե այս տարվա հոկտեմբերին նախատեսված մարդահամարի համար սպասվող գումարները չեն ստացվում եւ այն գուցե տապալվի: Այդ հարցի առնչությամբ «Ազգը» դիմեց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանին, որն ասաց հետեւյալը.

- Մարդահամարի անցկացումը մի քանի տարի շարունակ ծանր խնդիր էր կառավարության համար: Անհրաժեշտ էին մեծ գումարներ: Այս տարի դրա անցկացման քաղաքական որոշումն ընդունվեց: Ինչո՞ւ: Կառավարությանը դոնոր երկրները հավաստեցին, որ եթե 400 հազ. դոլար (նախապես 200 հազ.) հատկացնի, մյուս 1,1 մլն դոլարը կհայթայթվի: Կառավարությունն այդ գումարը գտավ: Անգլիայի կողմից հիմնական 1 մլն դոլարը կարծես թե տրվել է: 20 հազ. դոլար եւս կառավարությունը հատկացրեց SATAC-II վարկիցՙ քարտեզագրման աշխատանքների համար: Այժմ պահանջ է դրվում, որ չբավարարող լրացուցիչ գումարը եւս SATAC-II-ից հատկացվի: Ես կտրականապես դեմ եմ դրան, որովհետեւ չնայած վարկ լինելուն, այդ գումարները բյուջետային են: Այժմ կարծես Շվեյցարիան է պատրաստակամություն հայտնել լրացուցիչ գումար հատկացնել, եւ կարծես թե որեւէ խնդիր այլեւս չի լինի:

Մարդահամարը, չնայած կարող է որոշ հետեւանքների բերել, մեզ համար կարեւոր է:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4