«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2001-05-22 | #93, 2001-05-23 | #94, 2001-05-24


ՕՏԱՐ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՎԱՆ

Թուրքիայում Ավստրալիայի դեսպան Սյան Քենիթ Ֆորսայթը, Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպան Թոմաս Ուիլերը եւ Շվեյցարիայի դեսպան Կուրտ Ուայսը Վան են այցելել եւ հանդիպել Վանի կառավարիչ Դուրմուշ Քոչին:

Հանդիպումը փակ է եղել լրագրողների առաջ: Նրանց հետագայում հայտնել են, թե այցելությունը մաս է կազմել ընդհանրապես տարածաշրջան կատարված շրջագայության: Դեսպանները տեսակցել են նաեւ քաղաքապետ Սահաբետին Օզասլաների հետ, որը նրանց բացատրել է, թե քաղաքի ամենամեծ խնդիրը մնում է արտագաղթը, եւ որ ներկա ենթակառույցները լրիվ բավարար են այդ տարածքին: Այս մասին Անատոլիայից հաղորդել է «Թրքիշ նյուսը» ինտերնետային ցանցով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4