<20019401.jpg>
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի թիվ 150 դպրոց-վարժարանը մայիսի 23-ին անվանակոչվեց նորվեգացի հայտնի բեւեռախույզ եւ գիտնական, Ազգերի Լիգայի ռազմագերիների գծով գլխավոր կոմիսար, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի (1861-1930) անունով:
30 տարին բոլորած դպրոց-վարժարանի անվանակոչման արարողությանը Ֆ. Նանսենի հայանպաստ գործունեությունը ներկայացրեց Երեւանի փոխքաղաքապետ Ֆիրդուս Զաքարյանը:
Անվանակոչման արարողությանը մասնակցում էր Հայաստանում Փախստականների հարցերով նորվեգական խորհրդի մշտական ներկայացուցիչ եւ պատվո հյուպատոս Թիմ Սթրեյթը: