«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2001-05-22 | #93, 2001-05-23 | #94, 2001-05-24


ԱՐՍԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Նոնա Գափրինաշվիլու 60-ամյակին նվիրված միջոցառումների թվում կարեւոր տեղ էր գրավում միջազգային մրցաշարը: Այստեղ հիանալի հաջողության հասավ երեւանցի գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը: 14 շախմատիստների մասնակցությամբ ընթացած մրցաշարում Եղիազարյանը 13 հնարավորից վաստակեց 9 միավոր եւ նույնպիսի արդյունք ցույց տված Բահադուր Ջոբավայի հետ բաժանեց առաջին-երկրորդ տեղերը: Ի դեպ, թբիլիսցի պատանի շախմատիստը երրորդ անգամ լրացրեց միջազգային գրոսմայստերի նորման:

Մրցանակակիր դարձավ երեւանցի մեկ այլ շախմատիստՙ միջազգային վարպետ Գաբրիել Սարգսյանը: Հայաստանի չեմպիոնը վաստակեց 7,5 միավոր եւ վրացի Խվիչա Սուպատաշվիլու հետ բաժանեց երրորդ-չորրորդ տեղերը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4