ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության մշակույթի զարգացման հիմնադրամը «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնին այս անգամ ներկայացրել էր ճանաչված գեղանկարչուհի Սեդա Բեքարյանի 2000_2001 թթ. 28 գեղանկարչական կտավները: Այն ջերմ ու սրտաբուխ խոսքերը, որ հնչեցին Ս. Մեսրոպյանի, Ալիս Ադամյանի, Սպարտակ Ղարաբաղցյանի, Անատոլի Պապյանի (ժող. նկարիչ եւ Ս. Բեքարյանի ուսուցիչ), Ալեքսանդր Գրիգորյանի ելույթներում հատկապես նշում էին Սեդա Բեքարյան անհատականության մասին:
Նա շարունակելով իր հորՙ Արա Բեքարյանի դպրոցը, յուրահատուկ աշխարհընկալմամբ է արտահայտում իր զգացմունքները, իրեն շրջապատող ամեն գեղեցիկը, որը երբեմն մենք չենք նկատում: Սեդա Բեքարյանի կտավներից ծորում էր հանգստություն եւ տոն, որն էլ նա նվիրեց իր ցուցահանդեսի այցելուներին: Տիկին Բեքարյանը նշեց. «Այո, շարունակում եմ իմ հոր դպրոցի ավանդույթը, որը հայ գեղանկարչության մեջ շատ կարեւոր օղակ է, եւ առանց որի շղթան չի կարող կայացած համարվել: Եվ ինչպես մայրս է ինձ խորհուրդ տվելՙ լինելուց հետո եղիր ամենալավը, ես դա փորձում եմ իրականացնել»:
Մ. Մ.