ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն մոտ ժամանակներս կայցելի Բելգիա: Այցի ճշգրիտ ժամկետները դեռեւս պարզ չեն, CNA գործակալությանը հայտնել են ՀՀ նախագահի մամլո ծառայությունում:
Համաձայն «Ազատություն» ռադիոկայանի, Հայաստանի ղեկավարը Բրյուսելում կգտնվի հունիսի 4-6-ը: Այցի ընթացքում նախատեսված են նախագահ Քոչարյանի հանդիպումները մասնավորապես Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ռոմանո Փրոդիի, Եվրախորհրդարանի նախագահ Նիկոլ Ֆոնտեի, ԵՄ Անվտանգության եւ միջազգային հարցերի գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանայի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Հայաստան-Եվրամիություն երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանին, էներգետիկային եւ տրանսպորտին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: