«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2001-05-24 | #95, 2001-05-25 | #96, 2001-05-26


ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ԵՆ ԱՎԵՐԻՉ ԵՐԿՐԱՇԱՐԺ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀՅՈՒՍԻՍ-ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ ԵՎ ՑՈՒՆԱՄԻՙ ՄԱՐՄԱՐԱ ԾՈՎՈՒՄ

ԱՆԿԱՐԱ, 25 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի խումբ թուրք եւ ամերիկացի գիտնականներ կանխատեսում են նոր, ավերիչ երկրաշարժ Թուրքիայի հյուսիս-արեւմուտքում: Նրանց կանխատեսումներով, ստորերկրյա ցնցման ուժն այնտեղ կկազմի 6,8 բալ:

Բացի այդ, երկու երկրների ներկայացուցիչների նախապատրաստած զեկուցագրում ասվում է երկրաշարժից հետո Մարմարա ծովում ցունամիի ծագման անխուսափելիության մասին, որի ալիքները տեղ-տեղ չորս մետրից էլ բարձր կլինեն: Ծովային տարերքի հարվածը կընդգրկի 10-կիլոմետրանոց առափնյա գոտի, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի նշանակալից ավերածությունների ու զոհերի, նշում են գիտնականները, չճշգրտելով, սակայն, թե կոնկրետ երբ է ցունամի սպասվում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4