ԱՇՏԱՐԱԿ, 25 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի լույս 25-ի գիշերը եւ հատկապես լուսաբացին, Արագածոտնի մարզում կտրուկ նվազել է օդի ջերմաստիճանը, որը ցրտահարության պատճառ է դարձել Թալինի, Արագածի եւ Ապարանի տարածաշրջաններում:
Առանձնապես տուժել են բազմամյա տնկարկներըՙ խաղողն ու պտուղը, կերային, բանջարանոցային մշակաբույսերը: Ստեղծվել է մարզային հանձնաժողով, որը ուսումնասիրություններ է կատարում ցրտահարված տարածքներում, ճշգրտում վնասի չափը: