ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրեր առաջ մայրաքաղաքի Նուբարաշենի խիստ ռեժիմի ուժեղացված գաղութի 30 դատապարտյալների միջեւ միջադեպ էր տեղի ունեցել, որի արդյունքում նրանցից մի քանիսը ստացել էին մարմնական վնասվածքներ:
Խուլիգանության փաստով Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ: Ինչպես ասաց համայնքի դատախազ Միքայել Բադիրյանը, նախաքննական մարմինը կատարվածի առթիվ հարցաքննել է 50-ից ավելի անձանց (գաղութի աշխատակիցների, դատապարտյալների): Ծեծկռտուքը նախաձեռնած դատապարտյալներից ոչ մեկին առայժմ մեղադրանք չի առաջադրվել: