<20019701.jpg>
Ինչպես ծրագրվել էր, մայիսի 27-ին, կիրակի օրը, Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ կաթողիկոսը Նյու Յորքի Կենտրոնական այգում (Central Park) մատուցեց Սուրբ պատարագՙ հայ եւ օտարազգի բազմահազար հավատացյալների ներկայությամբ, ինչպես պատկերված է լուսանկարում: Նախորդ օրը, շաբաթ, Վեհափառ հայրապետը Նյու Յորքի առաջնորդանիստ Սբ. Վարդան մայր եկեղեցու բակում մասնակցեց իրեն ի պատիվ տրված հրաժեշտի «դաշտահանդեսին»:
Իսկ ուրբաթ օրըՙ մայիսի 25-ին, Նորին սրբությունը ՄԱԿ-ի կենտրոնում 20 րոպե տեսակցեց գլխավոր քարտուղար Կոֆի Անանի հետ, ինչպես Նյու Յորքից մեզ տեղեկացրեց Ֆլորանս Ավագյանը: Հանդիպմանը ներկա են գտնվել գլխավոր քարտուղարի տեղակալ Բենոն Սեւանը եւ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ Մովսես Աբելյանը: Հրաժեշտի ժամանակ Վեհափառ հայրապետն օրհնել է Կոֆի Անանին, ինչին վերջինս պատասխանել է. «Այո, մենք պետք ունենք Ձեր աղոթքներին»: Ավելի ուշ Վեհափառն այցելել է Հայաստանի ներկայացուցչություն: