Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադենՙ ANS գործակալության խնդրանքով մեկնաբանելով ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Պուտինի ու Բուշի հուլիսին Սլովենիայում կայանալիք հանդիպումը, ասել է, որ «բանակցությունները կլինեն կոշտ եւ արդյունքներ չեն տա»:
Հայտնի է, որ Պուտին-Բուշ բանակցություններում քննարկման թեմաներից մեկը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը կլինի: «Մոսկվան ԼՂ խնդրի կարգավորումը կապում է Ադրբեջանում ռուսական ռազմակայանները վերականգնելու եւ ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությունն ամրապնդելու հետ: Ադրբեջանը երբեք համաձայնություն չի տա: Ադրբեջանում ռուսական ռազմակայանների վերականգնումը կնշանակի երկրի անկախության կորուստ», ասել է Գուլուզադեն, վստահեցնելով, թե ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Ռուշայլոյի, փոխարտգործնախարար Տրուբնիկովի վերջերս Բաքու այցելությունները հենց այդ նպատակն էին հետապնդում: