ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն տեղյակ է Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ սկսված շարժման մասին:
«Մենք լավ գիտենք այդ փաստը ճանաչելու ուղղությամբ աշխարհում սկսված շարժման մասին: Ես կարծում եմ, որ Բելառուսի ժողովուրդը եւ պետությունը պարտք չեն մնա հայերին» ասաց նա Հայաստան կատարած իր պաշտոնական այցի շրջանակներում Եղեռնի զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության ավարտին: «Այն, ինչ ես մտածում եմ, այսօր իմ գործողություններով ու իմ այցով արտահայտեցի Բելառուսի ժողովրդի անունից», հայտարարեց Ալեքսանդր Լուկաշենկոն: