«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#95, 2001-05-25 | #96, 2001-05-26 | #97, 2001-05-29


ՀԱՅՏՆԻ ԲԺԻՇԿԸ ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՌԱՆԴՈՒՆ ՆՎԻՐՅԱԼ Է

Միչիգանի նահանգի (ԱՄՆ) Ոսկրային ախտաբանության ընկերակցության նախագահ ընտրվելով, բժ. Գարի Զամանիգյանը կարեւորում է Ցեղասպանության ճանաչման հարցը, նշելով նաեւ, որ ԱՄՆ-ը լինելով խառնարան, ուր տարբեր ազգերի ներկայացուցիչներ մոռանում են իրենց ազգային պատկանելությունը, հայ ազգի ներկայացուցիչները հաստատուն են մնում, քանզի առկա է թուրքական կողմի Ցեղասպանության դրժումը:

Դետրոյթում 1946-ին ծնված Զամանիգյանը հայ-ամերիկյան համայնքի եռանդուն նվիրյալ էՙ ծառայելով ՀԲԸ Միությանը եւ Հայ առաքելական եկեղեցուն: Նա նշում է, որ իր հայեցի դաստիարակությունը եւ առհասարակ հայկական մշակույթը ներդաշնակ են բժշկական բարոյագիտության հետՙ անկեղծությունը, բարոյականությունը, սերտաճումն ու դաստիարակությունը:

Զամանիգյանը կղեկավարի վերոնշյալ ընկերակցությունը մինչեւ 2002 թ.:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4