6 գրոսմայստերների մասնակցությամբ, 2 շրջանով անցկացվող 20-րդ կարգի մրցաշարում, որն ընթանում է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, 6 տուր է խաղացվել:
Ինչպես եւ սպասվում էր, աղյուսակը գլխավորում են Գարրի Կասպարովն ու Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան): Երկուսն էլ տարել են 3-ական հաղթանակ, 3-ական հանդիպում ոչ-ոքի են ավարտել եւ առաջին-երկրորդ տեղերն են բաժանում 4,5-ական միավորով:
Հաջորդ տեղերում են Բորիս Գելֆանդը (Իսրայել)ՙ 3,5 միավոր, Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա)ՙ 2,5, Ալեքսանդր Մորոզեւիչը (Ռուսաստան)ՙ 2, Դարմեն Սադվակասովը (Ղազախստան)ՙ 1 միավոր: