ՓԱՐԻԶ, 29 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ֆիլիպ դե Սյուրմենը մայիսի 28-ին պաշտոնապես հաստատել է այն տեղեկությունները, որ ժնեւյան հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամանակով:
Նա ասել է, թե համանախագահները հանգել են այն եզրակացության, թե պետք չէ արհեստականորեն արագացնել գործընթացը եւ ավելի լավ է ժամանակ տրամադրել բոլոր մանրամասները մշակելու համար: Նա լավատեսություն է հայտնելՙ նշելով, որ նախագահներ Ալիեւն ու Քոչարյանը հաստատակամ են շարունակելու խաղաղության հաստատման գործընթացը: «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, նա հայտնել է նաեւ, որ Ժնեւում կայանալիք հանդիպումը հետաձգվել է նախագահներ Ալիեւի ու Քոչարյանի խնդրանքով: