«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#96, 2001-05-26 | #97, 2001-05-29 | #98, 2001-05-30


Հ. ԱԼԻԵՎ. «ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ»

Բաքվում Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսիյ 2-րդի հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը, նշել է. «ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պահանջում են Լեռնային Ղարաբաղի անկախ կարգավիճակ:

Ադրբեջանի հարեւանությամբ չի կարող լինել երկրորդ հայկական պետություն: Համաձայն միջազգային օրենքների, ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի սկզբունքների, յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականությունն անձեռնմխելի է: Հայերը Լեռնային Ղարաբաղի մեր հողերը ցանկանում են փոխանակել գրավյալ շրջանների մեր հողերի հետ: 50 տարի է պետք, որպեսզի գրավյալ շրջանները վերականգնվեն», ասել է Ալիեւը: Ալեքսիյ 2-րդը Հ. Ալիեւին պարգեւատրել է Սուրբ Դանիելի շքանշանով (քրիստոնեական եկեղեցիները քանդելու համար), իսկ ՌԴ նախագահ Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի անկախության տոնը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4