ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՅ Դաշնակցությունը եւս մեկ պորտֆել կստանա Անդրանիկ Մարգարյանի կառավարությունում: Ինչպես հայտնի դարձավ հավաստի աղբյուրներից, մոտ օրերս Հայաստանի բնապահպանության նոր նախարար կնշանակվի ՀՀ Ազգային ժողովի «ՀՅԴ» խմբակցության անդամ Մարտուն Մաթեւոսյանը: 1999 թ.-ին Մարտուն Մաթեւոսյանն ընտրվել է ԱԺ պատգամավոր մեծամասնական ընտրակարգով, ՀՀ Լոռու մարզում: 1996-2000 թթ. նա եղել է ՀՅԴ Բյուրոյի անդամ:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն առայժմ մեկ պորտֆել ունի կառավարությունում. կուսակցության Հայաստանի Գերագույն Մարմնի անդամ Դավիթ Լոքյանն զբաղեցնում է ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնը: ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար Ռոլանդ Շառոյանը 2000 թ. սկզբին հեռացվել է ՀՅԴ շարքերից: