ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 29-ին, տեղական ժամանակով ժամը 18:14-ին եւ 19:15-ին Թուրքիայի տարածքումՙ Էրզրում քաղաքից 15 կմ դեպի հյուսիս-արեւմուտք, տեղի է ունեցել երկրաշարժ:
Ինչպես հայտնում են ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից, երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5-6 բալՙ ըստ ՄՍԿ-64 սանդղակի: