ԹԵՀՐԱՆ, 29 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Համաձայն IRNA իրանական գործակալության մայիսի 27-ին տարածած տեղեկատվության, 30 մարդու կյանք խլած, այդ թվում եւ ԻԻՀ տրանսպորտի եւ ճանապարհների նախարարի, օդային աղետի ամենահավանական պատճառը եղել է օդաչուի սխալը: Այս մասին գործակալությանը հարցազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Բեհզադ Մազահերին:
Թեեւ տվյալ պահին ձեռք բերված բոլոր ապացույցները վկայում են օդաչուների թույլ տված սխալի մասին, այդուամենայնիվ, ըստ Մազախերիի, հետաքննությունը շարունակվում է: Ըստ նրա, իրանական կողմը կապ է պահպանում ռուս փորձագետների հետ, եւ շուտով կհրապարակվեն Իրանի կառավարության ստեղծած հատուկ հանձնաժողովի վերջնական եզրակացությունները: