«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#96, 2001-05-26 | #97, 2001-05-29 | #98, 2001-05-30


ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԲԱՇ-ԱՊԱՐԱՆ

Կիրակի օրը հարյուրավոր մարդիկ էին հավաքվել Ապարանումՙ Դրոյի (Դրաստամատ Կանայանի) շիրիմի մոտ: «Սուրմալու-Իգդիր» հայրենակցական-բարեգործական միության կոչով նրանք եկել էին նշելու ոչ միայն Բաշ-Ապարանի ճակատամարտի տարեդարձը, այլեւ երկու այլ իրադարձություն:

«Մեկ տարի առաջ բոլորիս կամքով ու ցանկությամբ ստեղծվեց մեր հայրենակցական միությունը, որը մեր համախմբման ու միասնության առիթ դարձավ, ասաց կազմակերպության նախագահ, միլիցիայի գնդապետ Լյուդվիգ Սարգսյանը: Մի քանի օր հետո մենք մասնակցեցինք մեր քաջ հայրենակցիՙ Դրոյի աճյունի վերաթաղման արարողությանը:

Այսօր մենքՙ սուրմալուեցիների ու իդգիրցիների հետնորդներս, մեծից փոքր հավաքվել ենք նշելու Դրոյի մասունքները հայրենի հողում ամփոփելու առաջին տարելիցը, ասաց միության նախագահը: Երրորդ հազարամյակի մայիսյան այս օրը Դրոն շարունակում է մնալ մեր ժամանակակիցըՙ շարունակելով միավորել մեզ, ընդգծեց Լյուդվիգ Սարգսյանը: Հռետորը համոզմունք հայտնեց, որ «Դրոյի ոգին թեւածում է Բաշ-Ապարանի բարձունքներում եւ սպասում այն փառահեղ օրվան, երբ կհնչեն զանգերն Արաքսի այս կողմում, եւ իգդիրցիների-սուրմալուեցիների երրորդ սերունդը կշրջվի ու Արաքսը կանցնի»:

Մյուս բանախոսները վերհիշեցին Դրոյի կենսագրության էջերը:

Տ. Լ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4