«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2001-05-29 | #98, 2001-05-30 | #99, 2001-05-31


ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ Հ. ԱԼԻԵՎԸ «ՕՐ ՈՒ ԳԻՇԵՐ ԱՇԽԱՏՈՒՄ Է»

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Նիկոլայ Գրիբկովն այսօր ասել է, թե Քոչարյան-Ալիեւ Ժնեւի հանդիպումը հետաձգվել է այն պատճառով, որ միջնորդները ցանկանում են ավելի լավ նախապատրաստել այն, ինչը հնարավորություն կտա իրական եւ դրական արդյունքների հասնել:

Ադրբեջանի հեռուստակայաններից մեկին տված հարցազրույցում Գրիբկովը նշել է. «Մենք ամեն ինչ անում ենք, որ Հեյդար Ալիեւը եւ Ռոբերտ Քոչարյանը շուտով կրկին հանդիպեն եւ լուծեն Ղարաբաղի հարցը»:

Ռուսաստանցի դիվանագետը հայտնել է նաեւ, որ համանախագահները դեռ չեն որոշել, թե երբ են կրկին այցելելու Հայաստան:

Միաժամանակ այսօր Բաքվի պաշտոնաթերթերը տպագրել են Հանրապետության օրվա առթիվ Ալիեւի արտասանած ճառը, որտեղ նա ասում է, թե իր ժամանակի մեծ մասը նվիրում է Ղարաբաղի խնդրին. «Ես օր ու գիշեր աշխատում եմ այդ հարցը լուծելու համար», ասել է Հեյդար Ալիեւը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4