ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նյու Յորք թայմսը» հրապարակել է Մայքլ Ուայնսի հոդվածըՙ նվիրված Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին:
Հեղինակը եղել է Խոր Վիրապում եւ բավականին մանրամասներ է ներկայացնում Գրիգոր Լուսավորչի, նրա գործունեության եւ պատմական իրադարձությունների մասին: