ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի բնապահպանության նախարարությունը հերքում է նախարար Մուրադ Մուրադյանի հնարավոր հրաժարականի եւ այդ պաշտոնում «ՀՅԴ» խորհրդարանական խմբակցության անդամ Մարտուն Մաթեւոսյանի նշանակման մասին լուրերը:
Ինչպես հայտնեցին նախարարության մամլո ծառայությունում, լուրերը ներկայիս նախարարի առաջիկա պաշտոնաթողության մասին ծագում են կանոնավորապես, սկսած նրա այդ պաշտոնում գտնվելու առաջին ամսից: Սակայն, ընդգծեցին պատասխանատու աշխատակիցները, մինչ օրս նախարարությունն աշխատում է սովորական ռեժիմով: