«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2001-05-29 | #98, 2001-05-30 | #99, 2001-05-31


ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑԵՑԻՆ ԲՈԼՈՐԻՆ

Կիպրոսի խորհրդարանական ընտրություններ

Ինչպես արդեն նշել ենք մեր մայիսի 29-ի համարում, կիրակի օրը Կիպրոսում կայացած ընտրություններում Պետրոս Գալայճյանը վերընտրվել է Ներկայացուցիչների պալատում (խորհրդարան) հայ համայնքի ներկայացուցիչ: Այժմ Նիկոսիայից «Սայփրս ուիքլի» շաբաթաթերթի խմբագիր Ջորջ Տեր Բարթողից ստացել ենք լրացուցիչ տեղեկություններ, որ համընդհանուր ընտրություններում տեղի կոմունիստական կուսակցությունըՙ «Ակելը», գերազանցել է բոլորին եւ ստացել ձայների 34,2 տոկոսը: Նրան անմիջապես հաջորդել է Աջակողմյան դեմոկրատական համախմբվածություն կուսակցությունը, որը 33 տոկոսից մի փոքր ավելի ձայներ է ստացել: Տեղի «Էդեք-Քիսոս» սոցիալիստական կուսակցությունը եւ նախկին նախագահի Սփիրոս Կիպրիանուի «Դեմոկրատական կուսակցությունը» զգալիորեն հետ են մնացել մյուսներից:

Նոր ընտրված խորհրդարանականների թվում աչքի է ընկնում ականավոր վիրաբույժ, դոկտ. Էլենի Թեոքարոսը, որը արք. Մակարիոսի անվան մանկական հիվանդանոցի տնօրենն է եւ բազմիցս Ստեփանակերտ այցելելովՙ ամենածանր պայմաններում կատարել է բարդ վիրահատություններ: Նա նույնպես վերջերս կազմված Կիպրոս-Հայաստան բարեկամության ասոցիացիայի նախագահն է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4