«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2001-05-29 | #98, 2001-05-30 | #99, 2001-05-31


ՎԼԱԴԻՄԻՐ ԿՐԱՄՆԻԿԸՙ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐ

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվող 20-րդ կարգի մրցաշարի 8-րդ տուրի բոլոր երեք հանդիպումներում ոչ-ոքի արդյունք գրանցվեց: Իրար միջեւ միավոր կիսեցին Գարրի Կասպարովը (Ռուսաստան) եւ Ալեքսանդր Մորոզեւիչը (Ռուսաստան), Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա) եւ Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Դարմեն Սադվակասովը (Ղազախստան) եւ Բորիս Գելֆանդը (Իսրայել):

Ութ տուրից հետո մրցաշարի միանձնյա առաջատարը Կրամնիկն է, որը 6 միավոր է վաստակել: Նրանից ընդամենը կես միավորով է ետ մնում Կասպարովը: Մյուս մասնակիցների արդյունքներն այսպիսին են. Գելֆանդՙ 4,5, Մորոզեւիչՙ 3,5, Շիրովՙ 3, Սադվակասովՙ 1,5 միավոր: 9-րդ տուրում կմրցեն Սադվակասով-Կասպարով, Կրամնիկ-Մորոզեւիչ, Գելֆանդ-Շիրով զույգերը: Ամենայն հավանականությամբ, մրցաշարի հաղթողը կորոշվի վերջին տուրի Կասպարով-Կրամնիկ պարտիայում:

Ռ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4