Մայր աթոռ Սբ. Էջմիածին, տեղեկատվության համակարգ, 31 մայիսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը շարունակում է հովվապետական այցը ԱՄՆ Արեւելյան թեմ:
Մայիսի 30-ին նախատեսված էր Ամենայն հայոց հայրապետի այցը Արլինգթոնի ազգային գերեզմանատուն: Այսօրՙ մայիսի 31-ին, ձեռամբ Նորին Սրբության տեղի է ունենալու խաչքարի օծում ԱՄՆ-ումՙ Հայաստանի Հանրապետության դեսպանատան առջեւ:
Հովվապետական այցի վերջին օրերին Վեհափառ Հայրապետը հանդիպումներ է ունեցել քույր եկեղեցիների, ինչպես նաեւ Հայ ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչների հետ:
Կրկին Վեհափառ հայրապետի օրհնությունն ստանալու առիթ են ունեցել թեմի երիտասարդաց միության տարեկան համագումարի պատգամավորները եւ միության նորընտիր կենտրոնական վարչության անդամները:
Ամենայն հայոց հայրապետի շուրջ մեկ ամիս շարունակվող հովվապետական այցը Հյուսիսային Ամերիկայի թեմեր կավարտվի հունիսի 1-ին: