«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2001-05-30 | #99, 2001-05-31 | #100, 2001-06-01


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՋԱԿՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ, ՍԱԿԱՅՆ ՎՃՌՈՂՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՆ ՈՒ ԲԱՔՈՒՆ ԵՆ

ՄԻՆՍԿ, 31 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը եւ ԱՊՀ-ի մյուս երկրները պատրաստ են «ամենայն օժանդակություն ցույց տալ» Հայաստանին եւ Ադրբեջանին ղարաբաղյան խնդրի լուծման գործում, սակայն վճռողը լինելու են Երեւանն ու Բաքուն:

Այդ մասին այսօր Մինսկում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Իգոր Իվանովը, պատասխանելով լրագրողների հարցերին: Նշելով, որ այսօր Բելառուսի մայրաքաղաքում կկայանա ՌԴ նախարար Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի եւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, ինչպես նաեւ «կովկասյան քառյակի» երկրների հանդիպումը, նախարարն ասել է. «Մենք մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի լուծենք այդ հիմնախնդիրը: Մեզ ժառանգություն են մնացել ծանրագույն խնդիրներ, որոնք պետք է լուծել, եւ մեզանից բացի ուրիշ ոչ ոք այդ խնդիրները չի լուծի: Մեր երկարաժամկետ քաղաքական գիծը նպատակամղված է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, ինչպես նաեւ աբխազական եւ մերձդնեստրյան խնդիրների լուծմանը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4