ԼՈՆԴՈՆ, 31 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր դոլարի եւ եվրոյի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքի կտրուկ անկում է տեղի ունեցել աշխարհի ֆինանսական շուկաներում: Ինչպես այստեղ հաղորդվում է, ներդնողներն սկսել են շտապ կարգով ազատվել թուրքական ընկերությունների արժեթղթերից ու բաժնետոմսերից:
Դա համաշխարհային շուկայի արձագանքն էր Թուրքիայի կառավարության ներսում հակասությունների սրման վերաբերյալ հաղորդումներին, որոնք վերաբերում են Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համատեղ մշակված այն կայունացման ծրագրի մի շարք դրույթների կատարմանը, որը վերջերս ընդունվել է երկրի կողմից: ՄԱՀ-ն մասնավորապես պարտավորվել էր Անկարային 15,7 մլն դոլարի չափով փոխառություն տրամադրել տնտեսության մի շարք հանգուցային ճյուղերում արմատական բարեփոխումներ անցկացնելու դիմաց: