ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավճռով ՀՀ պաշտպանության նախարարության գործերի նախկին կառավարիչ, գնդապետ Ավագ Խաչատրյանը դատապարտվել է 1,5 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ նա մեղադրվում էր ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ: Մոտ երկու ամիս տեւած դատաքննությունը, պաշտպանական կողմի միջնորդությամբ, ընթացավ դռնփակ: