«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2001-05-30 | #99, 2001-05-31 | #100, 2001-06-01


ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԲԵՐՔԱՌԱՏ ԱՇՈՒՆ

Գեղարքունիքի մարզպետարանի գյուղվարչությունը հրապարակել է մարզի այս տարվա գարնանացանի տվյալները: Մշակվող հողատարածքները գրեթե 10 հազար հեկտարով ավելի են անցած տարիների համեմատությամբ: Ավելացել են ինչպես գարու, այնպես էլ կարտոֆիլի ցանքատարածություններըՙ շնորհիվ օգնության շրջանակներում մարզ ներկրված 820 տոննա կարտոֆիլի տնկանյութի եւ 1843 տոննա գարու սերմացուների: Ընդհանուր առմամբ մարզում ցանվել են 39 հազար հա գարնանացան գարի, 7500 հա աշնանացան ցորեն, 10200 հա կարտոֆիլ, 1300 հա բանջարաբոստանային կուլտուրաներ, 4700 հա կերային կուլտուրաներ եւ 5 հա ծխախոտ: Անցած տարվա համեմատությամբ շուրջ 20 անգամ նվազել է ծխախոտի մշակությունը մարզում:

Մարզի գյուղվարչության պետը վստահեցրեց, որ այս տարի, շնորհիվ ներկրված սերմացուների, գարնան գյուղատնտեսական աշխատանքները կատարվել են որակով ու ժամանակին, եւ մշակության ու ոռոգման շրջանը հաջող կազմակերպելու դեպքում կասկած չկա, որ այս աշունը բարեբեր է լինելու մարզի գյուղատնտեսության համար: Ոռոգման համակարգի պատասխանատուներն իրենց հերթին հայտարարում են, որ մարզը պատրաստ է ոռոգման շրջանին: Մնում է միայն բնակլիմայական պայմանների բարեհաճությունը, ինչից էլ կախված կլինի ակնկալվելիք արդյունքը:

ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4