ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնագույն երաժշտության «Տաղարան» անսամբլը վերադարձել է Կորեայից, ուր մեկնել էր համերգներովՙ ներկայացնելու հայկական հնագույն եւ միջնադարյան հոգեւոր երգերը:
Անսամբլի գեղարվեստական ղեկավար Սեդրակ Երկանյանի խոսքերով, հյուրախաղերի մեկնել են կորեական կողմի հրավերով ու ֆինանսավորմամբ: Հրավերներ ունեն նաեւ Իտալիայից ու Լիբանանից: Իսկ Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունման 1700-ամյակի առթիվ պատրասվում են ներկայացնել «Հռիփսիմե» օպերանՙ միայն անսամբլի արտիստների մասնակցությամբ: