Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի պետ Նովրուզ Մամեդովն «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանն ասել է, որ հուլիսի 16-ին Սլովենիայի Լյուբլյանա քաղաքում կայանալիք Պուտին-Բուշ հանդիպման ընթացքում ՌԴ եւ ԱՄՆ նախագահները որոշ սկզբունքային հարցերում կհասնեն համաձայնության, ինչը «կհեշտացնի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության կարգավորումը»:
Մամեդովը կարեւորել է Մոսկվայի դերն այս հարցում, նշելով, որ եթե Հայաստանի դիրքորոշումը լիներ կառուցողական, ապա ղարաբաղյան կարգավորման ժնեւյան հանդիպումը կկայանար: