«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2001-05-31 | #100, 2001-06-01 | #101, 2001-06-02


ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ «ԱԶԳ»

Տվյալներ եւ ցուցանիշներ 100-րդ օրվա ավարտին

Երեկ 100-րդ անգամ «Ազգ» օրաթերթը թողարկեց իր ինտերնետային տարբերակըՙ www.archive.azg.am սայթի վրա: Ձեռնպահ մնալով այլ լրատվամիջոցների համապատասխան ծառայությունների հետ համեմատականից, միայն ասենք, որ չնայած գոյության համեմատաբար կարճ ժամանակին, մեր թերթի ինտերնետային ծառայությունը գրեթե բոլոր չափանիշներով այժմ առաջատար տեղ է գրավում:

Ամեն օր 4 լեզվովՙ հայերեն, ռուսերեն, անգլերեն եւ թուրքերեն թողարկվող մեր ինտերնետային տարբերակն անվճար կարդում են 60-ից ավելի երկրներում:

Ըստ յուրաքանչյուր երկրին ընկնող տոկոսային հարաբերության, «Ազգը» կարդում են Մ. Նահանգներում եւ Կանադայումՙ 41,17 տոկոս, Ռուսաստանումՙ 17,74, Հայաստանումՙ 10,65, Գերմանիայումՙ 4,13, Ադրբեջանումՙ 1,95, Թուրքիայումՙ 1,9, Շվեդիայումՙ 1,97, Ֆրանսիայումՙ 1,49, Ուկրաինայումՙ 1,44: Մեր ինտերնետային էջերը կարդում են նաեւ Արաբական Միացյալ Էմիրություններում, Հոնկոնգում, Իրանում, Իսպանիայում, Դանիայում, Մեծ Բրիտանիայում, Արգենտինայում, Տայվանում, Քուվեյթում, Նորվեգիայում, Լյուքսեմբուրգում, Լիբանանում, Իսրայելում, Սիրիայում, Ֆինլանդիայում, Թաիլանդում, Ուզբեկստանում, Մոլդովայում, Բելառուսում, Լիտվայում, Էստոնիայում, Չեխիայում, Բելգիայում, Հարավային Կորեայում, Սինգապուրում, Ճապոնիայում, Ավստրալիայում, Հնդկաստանում, Պորտուգալիայում, Սաուդյան Արաբիայում, Սլովենիայում:

2001 թ. հունվարի 24-ից, երբ պաշտոնապես սկսվեց «Ազգի» ինտերնետային ծառայությունը, մինչեւ օրս մեր թողարկած նյութերից եւ հոդվածներից ընթերցվել է 305.000 անգամ: Օրական ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է մայիսի 30-ին, երբ ընթերցվեց 5470 էջ: Այս ցուցանիշը միտում ունի օր-օրի ավելանալու:

Ի դեպ, այս եւ մյուս բոլոր ցուցանիշներին կարող եք ծանոթանալՙ սեղմելով RAMBLERS կոճակը, որն արտահայտում է միջազգային անկախ ռեյտինգային համակարգի տվյալները:

Ընթերցողները կարող են օգտվել նաեւ մեր թերթի արխիվից, պարզապես սեղմելով ARCHIVE կոճակը:

Մեր ինտերնետային էջերում գովազդ տեղադրելու համար ընթերցողները կարող են ծանոթանալ գնացուցակինՙ սեղմելով PRICE LIST կոճակը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4