Երեկ Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության 22 նորագիր անդամների երդմնառության եւ ՀՌԱԿ անդամատոմսերի հանձնման արարողությունը: ՀՌԱԿ դրոշի առաջ նորագիր անդամների ուխտը ընդունեց ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամ Ռոբերտ Մավիսակալյանը: Շնորհավորելով նորագիրներին ՀՌԱԿ շարքերն ընդունվելու կապակցությամբ, ՀՌԱԿ փոխատենապետ Հարություն Առաքելյանը նշեց, որ կարեւորը ոչ թե անդամների թիվն է, այլ հավատարմությունը ռամկավար-ազատական գաղափարների եւ գործունեության նպատակաուղղվածությանը, նաեւ հույս հայտնեց, որ նորագիր անդամներն ակտիվորեն կմասնակցեն կուսակցական գործունեությանը:
Արարողությանը ներկա էին Հանրապետական վարչության անդամ Մեխակ Գեւորգյանը, կարգապահական ատյանի նախագահ Կառլեն Գեւորգյանը եւ «Կենտրոն» ակումբի ատենապետ Հակոբ Գրիգորյանը: