ԿԱՊԱՆ, 1 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզում տարեցտարի նվազում է աշակերտների թիվը: Եթե 1997 թ. մարզի դպրոցներում սովորում էր 7 հազար 915 աշակերտ, ապա 2000 թ. այդ թիվը, մարզպետարանի կրթության վարչության տվյալներով, նվազել է մինչեւ 6 հազար 675-ի: 2000-2001 ուսումնական տարում Կապանի թիվ 13 միջնակարգ դպրոցում հնարավոր եղավ բացել միայն մեկ առաջին դասարան: Մինչդեռ նախորդ տարիներին դպրոցն ունենում էր 5-6 առաջին դասարան:
Այս տարի Սյունիքի դպրոցները կավարտեն 2 հազար 960 աշակերտներ, որոնցից 44-ը մեդալի հավակնորդներ են: Նախորդ տարի ոսկե մեդալի է արժանացել մարզի 31 աշակերտ: