Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հրամանով նախարարի մամլո քարտուղար է նշանակվել փոխգնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Վերջինս քաջ հայտնի է լրագրողական շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության եւ մամուլի վարչության պետի պաշտոնում 1993-97 թթ. իր արդյունավետ աշխատանքով:
Սեյրան Շահսուվարյանը 1997 թ. գործուղվել է Հայաստանի ազգային հեռուստատեսությունՙ որպես փոխտնօրեն: 1998 թ. նշանակվել է «Նորք» հեռուստաընկերության տնօրեն եւ այդ պաշտոնը վարել մինչեւ վերջինիս լուծարումը:
1999-2000 թթ. ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության պետի տեղակալն էր, այնուհետեւՙ «Պրոմեթեւս» հեռուստաընկերության տնօրենը:
ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆ