2001 թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի համախառն ներքին արտադրանքի (ՀՆԱ) աճը կազմել է 8,4 տոկոս, Ադրբեջանումՙ 8,3 տոկոս: ԱՊՀ վիճպետվարչության տվյալներով աճը Ղազախստանում կազմել է 11, Ուկրաինայումՙ 8,5, Տաջիկստանումՙ 7,9, Կիրգիզիայումՙ 6, Ռուսաստանումՙ 4, Վրաստանումՙ 1,9 տոկոսՙ 2000 թ. հունվար-ապրիլ ամիսների համեմատ:
Արդյունաբերական արտադրանքի աճի տեմպերով ԱՊՀ երկրներից առաջինը Ուկրաինան էՙ 18,4 տոկոս, ապա գալիս են Տաջիկստանըՙ 14, Կիրգիզիանՙ 11,6, Ղազախստանըՙ 11,3, Հայաստանըՙ 7,8, Ադրբեջանըՙ 5,4, Ռուսաստանըՙ 3,8, Բելառուսը եւ Մոլդովանՙ 2,7: ԱՊՀ երկրներից միակը Վրաստանն է, որտեղ գրանցվել է արդյունաբերական արտադրանքի նվազումՙ 9,5 տոկոս:
2001 թ. հունվար-ապրիլ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ԱՊՀ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 33 տոկոսով: