Վերջերս լրացավ նավթի արքա, միլիոնատեր եւ հայտնի բարեգործ Ալեքսանդր Հովհաննեսի Մանթաշյանի մահվան 90-ամյակը:
Մանթաշյանի մասին միգուցե շատերն են գրել, բայց քչերը գիտեն Թիֆլիսը (եւ ոչ միայն) շենացնելու եւ բազմաթիվ տներ կառուցելու նրա կոնկրետ գործերի մասին: Նրա կյանքի ուղին այսօր էլ արժեքավոր է եւ խիստ ուսանելի:
Ա. Մանթաշյանը միայն Թիֆլիսում ունեցել է 30-ի չափ կալվածքներ: Այս ամենը, ցավոք, խորհրդային իշխանությունները բռնագրավեցին 1920-ական թվերին:
Ներկայացնում ենք մեծ հոգու տեր մարդու եւ գթասիրտ բարերարի թիֆլիսյան հետքերըՙ լուսանկարներով:
ՍԱՐԳԻՍ ԴԱՐՉԻՆՅԱՆ