«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2001-06-01 | #101, 2001-06-02 | #102, 2001-06-05


13-ԱՄՅԱ ՇԱԽՄԱՏԻՍՏՈՒՀԻՆՙ ԵՐԵՎԱՆԻ ՉԵՄՊԻՈՆՈՒՀԻ

Տիգրան Պետրոսյանի անվան Հայաստանի շախմատիստի կենտրոնական տանն անցկացվեց մայրաքաղաքի կանանց առաջնությունը, որը միաժամանակ հանրապետական առաջնության առաջին խմբի մրցաշարն էր:

Հայաստանի տարբեր մարզեր ներկայացնող 28 շախմատիստուհիների մրցապայքարում հիանալի հանդես եկավ 13-ամյա երեւանցի Տաթեւ Աբրահամյանը: Շվեյցարական խաղակարգով անցկացված մրցաշարի 9 տուրերում նա 7 միավոր վաստակեց, գրավեց առաջին տեղը եւ նվաճեց մայրաքաղաքի չեմպիոնուհու կոչումը: Երկրորդ-չորրորդ տեղերը, վաստակելով 6-ական միավոր, բաժանեցին Նոնա Սահակյանը (Արմավիր), Հերմինե Մխիթարյանը (Հրազդան) եւ Անի Դարբինյանը (Երեւան): Լրացուցիչ ցուցանիշներն այս շախմատիստուհիներին մրցաշարային աղյուսակում դասավորեցին հենց այսպիսի հերթականությամբ: Մրցաշարը նաեւ ընտրական բնույթ ուներ: Վերոնշյալ չորս մարզուհիները, ինչպես նաեւ գործակիցների շնորհիվ հինգերորդ տեղը գրաված Նաիրա Հայրապետյանը (Երեւան), իրավունք ստացան հանդես գալու Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարում, որը կմեկնարկի հունիսի 22-ին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4