ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստվում է 2002 թվականին կայանալիք նախագահական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:
ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Դավիդյանի խոսքերով, ձեռնարկվում է ամեն ինչ, որպեսզի ընտրություններն անցնեն ժողովրդավարական նորմերին համապատասխան: Սպասվող ընտրարշավին մասնակից կառուցվածքներից յուրաքանչյուրի հետ անխատանք է տարվում կազմակերպչական-տեխնիկական գործունեության կատարելագործման ուղղությամբ:
ԼՂՀ Ազգային ժողովի կողմից մշակվում է ընտրական կանոնակարգ, որը կկարգավորի հանրապետությունում նախագահական եւ պառլամենտական, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:
«Դե ֆակտո»