ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը հայտարարել է, որ իրենք չեն նահանջելու տարածքային ամբողջականության սկզբունքից:
Ինչպես գրում է թուրքական «Զամանը», Հայաստանում Գ. Սելեզնյովի արած այն արտահայտությանը, որ եթե Լեռնային Ղարաբաղը միավորվի Հայաստանի հետ, ապա կարող է Ռուսաստան-Բելառուս միության մեջ տեղ գտնել, Ադրբեջանի արտգործնախարար Վ. Գուլիեւը պատասխանել է, որ նման խոսքերը քաղաքական տեսանկյունից ոչ մի խնդրի լուծման չեն հանգեցնի: Գուլիեւը հակամարտության կարգավորման նպատակով ստեղծված Մինսկի խմբում համանախագահ երկրի ներկայացուցչիՙ պաշտոնական մակարդակով արված նման հայտարարությունը համարել է մեծ վնաս հակամարտության խաղաղ կարգավորմանը: