«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2001-06-09 | #107, 2001-06-12 | #108, 2001-06-13


ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Նորաստեղծ Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանը ԱԺ ամբիոնից երեկ հայտարարեց, որ իրենց կուսակցության հիմնադիր համագումարի արդյունքներով խորհրդարանին է ներկայացվում ՀՀ սահմանադրության նոր նախագիծ: Նախագծի գլխավոր առանձնահատկությունն է, որ դրանով առաջարկվում է Հայաստանը դարձնել խորհրդարանական պետություն: Ըստ կուսակցության նախագահիՙ նախագիծը լրջագույն ուշադրության եւ քննարկման անհրաժեշտություն ունի, ուստի իրենք պատրաստ են այս ուղղությամբ համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ:

Հիշեցնենք, որ ԱԺ գարնանային նստաշրջանն ավարտվում է, եւ նախագիծը լավագույն դեպքում խորհրդարանի քննարկմանը կներկայացվի արտահերթ նստաշրջաններից մեկի ընթացքում: Սակայն, ելնելով նախագծի կարեւորությունիցՙ առավել իրատեսական է, որ այն քննարկման կդրվի աշնանային հերթական նստաշրջանի ընթացքում:

Գ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4