Թուրքական «Ջումհուրիեթ» թերթը տեղեկացնում է, որ թուրքական կողմը նախաձեռնում է թուրք եւ հայ պատմաբանների եւս մեկ հանդիպում Ստամբուլի համալսարանումՙ քննարկելու թուրք-հայկական հարաբերությունները:
Ըստ ծրագրի տնօրեն պրոֆ. Մեհմեդ Սարայի, կազմակերպողները դեմ են պատմական փաստերն աղավաղելուն. «Առաջարկում ենք մեր հայ գործընկերներին միասին հետազոտել թուրքական, ռուսական, բրիտանական, գերմանական, ֆրանսիական եւ ամերիկյան արխիվներն ու աշխարհին ներկայացնել ճշմարտությունը»: