150 ամերիկահայ զբոսաշրջիկներ, գլխավորությամբ Արեւելյան թեմի առաջնորդ խաժակ արք. Պարսամյանի, Ստամբուլ են ժամանել ուխտագնացության շրջանակներում տարբեր միջոցառումների մասնակցելու:
Ճանապարհորդությունը կազմակերպել են թուրք-հայկական գործարարության զարգացման խորհուրդն ու Ամերիկայի հայկական եկեղեցին: Խորհրդի նախագահ Քաան Սոյակի կարծիքով, այս առաջին փորձի հաջողության դեպքում ակնկալվում է, որ մոտ 50 հազար ամերիկահայեր կայցելեն Թուրքիա: Այս մասին հաղորդել է թուրքական «Միլիեթ» թերթը: