«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2001-06-09 | #107, 2001-06-12 | #108, 2001-06-13


ԱՌԱՋԱՏԱՐԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Անցկացվեցին ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 5-րդ տուրի խաղերը:

«Արարատ» (Երեւան)-«Շիրակ» (Գյումրի)ՙ 2-1: Բոլոր գոլերը խփվեցին երկրորդ խաղակեսում: Հաշիվը 58-րդ րոպեին բացեց երեւանցի Արշակ Ամիրյանը: 15 րոպե անց գյումրեցի Կարեն Ալեքսանյանը խփեց պատասխան գոլը, բայց ընդամենը 3 րոպե հետո Տիգրան Եսայանը կրկին առաջ մղեց «Արարատին»:

«Արաքս» (Երեւան)-«Միկա» (Աշտարակ)ՙ 1-0: Թերեւս, լարվածությունն էր պատճառը, որ խաղն այնքան էլ հետաքրքիր ու դիտարժան չստացվեց: Գոլը գրանցվեց 41-րդ րոպեին: Ռազմիկ Գրիգորյան-Արտակ Մինասյան-Արամ Հակոբյան կոմբինացիան եզրափակվեց վերջինիս դիպուկ հարվածով:

«Բանանց» (Երեւան)-«Զվարթնոց» (Երեւան)ՙ 1-0: Երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ դրսեւորեցին պայքարելու կամք, բայց, ցավոք, ցածր էր խաղամակարդակը: Միակ գոլը խփեց Գոռ Աթաբեկյանը (33՚), որը լավագույնս օգտվեց «Զվարթնոցի» պաշտպանների սխալներից: Առաջատարը կրեց առաջին պարտությունը:

«Լոռի» (Վանաձոր)-«Լեռնագործ» (Կապան)ՙ 1-2: Առաջին հաղթանակը տարավ «Լեռնագործը»: Կապանցիներ Աբել Մինասյանի եւ Ալեն Մովսիսյանի 2 գոլերին դաշտի տերերը պատասխանեցին միայն 1-ով (Երվանդ Խաչատրյան):

«Դինամո-2000» (Երեւան)-«Փյունիկ» (Երեւան)ՙ 0-5: Երրորդ խոշոր հաշվով հաղթանակը տարավ «Փյունիկը»: Առաջին խաղակեսում դինամոյականների դարպասը գրավեցին Արտավազդ Քարամյանն ու Վարդան Մինասյանը, իսկ երկրորդում Արման Քարամյանը դարձավ հեթ-տրիկի հեղինակ:

Մրցաշարային աղյուսակ

1. Զվարթնոց - 5 - 4 - 0 - 1 - 11-6 - 12

2. Շիրակ - 5 - 3 - 1 - 1 - 11-5 - 10

3. Արարատ - 4 - 3 - 1 - 0 - 8-2 - 10

4. Փյունիկ - 3 - 3 - 0 - 0 - 17-0 - 9

5. Միկա - 5 - 2 - 2 - 1 - 6-3 - 8

6. Բանանց - 5 - 1 - 3 - 1 - 6-6 - 6

7. Արաքս - 4 - 1 - 2 - 1 - 4-5 - 5

8. Դինամո - 4 - 1 - 1 - 2 - 3-8 - 4

9. Լեռնագործ - 4 - 1 - 1 - 2 - 3-9 - 4

10. Ղարաբաղ - 3 - 0 - 1 - 2 - 1-9 - 1

11. Լոռի - 4 - 0 - 0 - 4 - 4-11 - 0

12. Կոտայք - 4 - 0 - 0 - 4 - 2-12 - 0


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4