«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#110, 2001-06-15 | #111, 2001-06-16 | #112, 2001-06-19


ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՎՍ 6-7 ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ես չեմ խուսափում ԱԺ-ում հանդես գալուց, սակայն եթե դա օրենքով սահմանված կարգից չի բխում, ապա ինչու պետք է նախադեպն ընդունեմ», այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արամ Թամազյանըՙ ի պատասխան ՀՅԴ խմբակցության բարձրացրածՙ դատախազության ներկայացրած հաղորդումը հրապարակավ լսելու մասին որոշում ընդունելու պահանջին:

Ա. Թամազյանի կարծիքով, նման որոշման ընդունումը հակասելու է ՀՀ Սահմանադրությանը եւ Դատախազության մասին օրենքին: Այդ կապակցությամբ ԱԺ նախագահին գլխավոր դատախազը գրավոր ներկայացրել է իր առարկությունները:

Ա. Թամազյանը միաժամանակ հայտնեց, որ ԱԺ-ին մեկ ամիս առաջ ներկայացրած հաղորդումից հետո ձեռք են բերվել նոր փաստեր. կալանավորվել են 6-7 պաշտոնատար անձինք, որոնց գործերը առաջիկա 15 օրվա ընթացքում կուղարկվեն դատարան:

ՀՀ գլխավոր դատախազն այնքան էլ համամիտ չէր չարաշահումներն ուսումնասիրած հանձնաժողովի հրապարակած թվերի հետ: Նրա կարծիքով, նախ պետք է պարզել հափշտակության իրական չափը (քանի որ վնասի չափը պետք է ավելի քան իրական լինի, իսկ ենթադրությունների հիման վրա կատարած հաշվարկները իրատեսական չի կարելի համարել), եւ հետո միայնՙ հայտնաբերել հափշտակություն կատարողներին: Նա հայտնեց, որ դատախազությունը հնարավորինն անում էՙ յուրաքանչյուր դրվագով լիարժեք քննություն ապահովելու համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4