ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիոլոգիական հարցախույզից պարզվել է, որ Հունաստանի բնակչության 56 տոկոսն անընդհատ արտաքին սպառնալիք է զգում երկրի համար:
Ընդ որում, ինչպես գրում է թուրքական «Միլիեթ» թերթը, չնայած վերջին տարիներին երկկողմ հարաբերությունների բարելավմանը, այնուամենայնիվ հույների 85 տոկոսը այդ սպառնալիքը համարում է Թուրքիան: