Առանձին կոչով դիմել էինք մեր հասարակությաննՙ օժանդակելու «Ազգ» օրաթերթի եւ մեր աշխատակից Ռուբեն Բադալյանի նախաձեռնությամբ ստեղծվող Նապոլեոնյան գրադարանին:
Մեր կոչին առաջին արձագանքողը եղավ Վենետիկի Մխիթարյան միաբանությունը, որը նորաստեղծ գրադարանին նվիրեց 2 գրքույկՙ «Մխիթարյան հայրերը եւ Նապոլեոնը» թեմայով: Առաջինը հայր Մինաս Նուրիխանի ֆրանսերեն «Napoleon Ier et les PԸres Mekhitaristes» գիրքն է, իսկ երկրորդըՙ Ս. Սարտորի «Napoleone ed I Padri Armeni» գրքույկըՙ լույս տեսած 1976թ., Սուրբ Ղազարում: