«Ռոբերտ Պողոսյան եւ որդիներ» ֆոնդը (Ֆրանսիա) «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով ստանձնել է Սպիտակ քաղաքի մշակութային պալատի շինարարության ավարտման ծրագիրը:
Սպիտակի մշակույթի պալատի շինարարությունն սկսվել էր 1998 թվականինՙ վաղամեռիկ քաղաքապետ Սուրեն Ավետիսյանի նախաձեռնությամբ: Շինարարության համար միջոցներ են հատկացվել պետական բյուջեից, սակայն դրանց անբավարարության պատճառով շինարարությունն ընդհատվել է:
Այս ծրագրով կատարվում են ներքին հարդարման ու կահավորման, լուսատուների պատրաստման ու տեղադրման, կինոխցիկի սարքավորումների մոնտաժման, շենքի պաշտպանիչ գոտու ստեղծման եւ արտաքին բարեկարգման աշխատանքներ: Ծրագրի արժեքը 250.000 ԱՄՆ դոլար է: Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Հույս» ձեռնարկությունը:
Շինարարությունն ավարտվելու է սեպտեմբերին: Պալատում կգործեն գրադարանՙ գրապահոցով եւ ընթերցասրահով, թատրոն, կինո, երգի եւ պարի անսամբլներ, մանկական ստեղծագործության խմբակներ:
«Ռոբերտ Պողոսյան եւ որդիներ» ֆոնդն ավելի քան երկու միլիոն դոլարի ծրագրեր է իրականացրել Հայաստանումՙ աղետի գոտում, մարզերում եւ Երեւանում:
Ներկայումս բացի Սպիտակի մշակութային պալատից, ֆոնդը ֆինանսավորում է նաեւ Գյումրիի «Մեղվիկ» մանկական կենտրոնի շինարարության ծրագիրը: Այս տարվանից գործում է ֆոնդի հիմնած հանրապետության նախագահի ամենամյա մրցանակըՙ տարեկան 25.000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդով:
«Ռոբերտ Պողոսյան եւ որդիներ» ֆոնդնՙ ի դեմս Ալբերտ Պողոսյանի, անդամակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին եւ հիմնադրամի պատվո անդամ է:
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ